«Այս հարցն ունի հստակ շրջանակ՝ Հենրիխ Մխիթարյան, հավաքականի գլխավոր մարզիչ և ՀՖՖ». «Ուրարտու»
![]() 464 Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 21:50 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ վերջին շրջնում ծավալվող իրադարձություններին. «Վերջին շրջանում համացանցում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում անտեղի շատ է շահարկվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը։ Մեր ավագը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ ու հայտնել, որ չի կարող միանալ հավաքականին, քանի որ իր կարծիքով չի գտնվում լավ մարզավիճակում։ Այդ հանգամանքը հանրությանը բաժանել է մի քանի բանակների՝ նրանց, ովքեր ընդունում են Մխիթարյանի որոշումը, նրանց, ովքեր ինչ-որ ստվերային նպատակներ ունեն, այդ պատճառով աջակցում են Մխիթարյանին ու նրանց, ովքեր անընդունելի են համարում նման քայլը։ Մենք այն կարծիքին ենք, որ այս հարցը ունի հստակ շրջանակ՝ Հենրիխ Մխիթարյան, հավաքականի գլխավոր մարզիչ և ՀՖՖ։ Այդ շրջանակը չպետք է ընդլայնվի։ Իսկ մյուսներն էլ այս իրավիճակը չպետք է օգտագործեն որպես պատրվակ սեփական ամբիցիաները կյանքի կոչելու համար։ Այս ամենը մեզ մտահոգում է, ունենալով Հայաստանի ամենամեծ ֆուտբոլային դպրոցներից մեկը մենք մեր սաներին որպես հաջողակ ֆուտբոլիստի օրինակ ներկայացնում ենք հենց Մխիթարյանին։ Նա միակն ֆուտբոլիստն է անկախ Հայաստանի պատմության ընթացքում, որը ոչ միայն հասել է հաջողության հանդես գալով եվրոպական առաջատար ակումբներում այլև ճանաչելի է դարձրել Հայաստանը, հայ ժողովրդին։ Մխիթարյանը մեր պատանի ֆուտբոլիստների կուռքն է, նրանց շարժառիթը, ուստի նրա հեղինակությունը կասկածի տակ դնելով մենք վտանգում ենք մեր ֆուտբոլի ապագան։ Վստահ ենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականի մարզաշապիկով դեռ շատ ուրախալի պահեր է պարգևելու մեզ ու մեր ֆուտբոլասերներին։ Հենրիխն ինչպես հայտնի է պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ։ Հաջողություն ենք մաղթում նրան ու վստահություն հայտնում, որ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով մենք շարունակելու ենք հպարտանալ դեռ երկար տարիներ։ |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
56123.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
103223.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
61123.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
68221.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
80218.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
97517.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
93216.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
113816.02.2026, 15:30
