Մխիթարյանի չխաղալու պատճառը Մելիքբեկյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի առաջիկա հանդիպումներին չի մասնակցի։ Պատճառը Հենոյի՝ լավ մարզավիճակում չլինելն է։ Փոխարենը «Արսենալի» հետ պայմանագիրը խզելուց հետո Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»։
Թեպետ նա դուրս չի եկել Հայաստանի հավաքականից, սակայն առաջիկա խաղերին չմասնակցելը, ասում են, կոնկրետ պատճառ ու մեսիջ ունի։ Եվ դա ոչ այնքան «վատ մարզավիճակն» է, որքան կոնֆլիկտը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, ում ընտրությունը «խայտառակ շոու» էր անվանել Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։ Այդ ժամանակ արշավ սկսվեց Թաշչյանի դեմ, և Մխիթարյանը, ասում են, նախևառաջ մոր թասիբի համար է որոշել առժամանակ չմասնակցել հավաքականի խաղերին՝ պաշտոնապես բացատրելով իր վատ մարզավիճակով։ Մելիքբեկյանի թեկնածությունն այն ժամանակ քննադատողները կանխատեսում էին, որ հայկական ֆուտբոլն ավելի անկում կապրի, սակայն իշխանությունը որոշեց հավատարիմ մարդ դնել՝ անգամ Հենոյին կորցնելու և ֆուտբոլը վերջնականապես ձախողելու հեռանկարով»։
Մանրամասները՝ թերթի համարում:

Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
322Երեկ, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
28910.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
48208.09.2026, 21:24
«Արարատ-Արմենիա»-ի հայտացուցակն ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար
136006.09.2026, 19:13
Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող
72605.09.2026, 22:48
Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը
301302.09.2026, 21:06
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին (լուսանկար)
345531.08.2026, 21:00
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ (տեսանյութ)
235830.08.2026, 14:30