ԿԳՄՍՆ-ին 232 մլն դրամ կհատկացվի՝ սպորտային նպաստ տրամադրելու համար

2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողները և մրցանակակիրները, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներն ու բժիշկները կստանան ամենամսյա սպորտային նպաստ։
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում, որը կկիրառվի առնվազն մեկ տարվա կտրվածքով՝ այս տարվա օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերը: Ծրագրի իրականացման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. բյուջետային տնտեսումների հաշվին կատարվել է վերաբաշխում և հատկացվել է 232 մլն դրամ: «Այս որոշմամբ հնարավոր կլինի բարելավել մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների սոցիալական վիճակը, միաժամանակ կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,- ասել է նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ, որոնց հետ աշխատում են մեծահասակների ՀՀ հավաքականների մեկ գլխավոր և երկու մարզիչներն ու բժիշկները։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
112Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
152Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
21801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
32131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
195227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64427.10.2026, 19:30