Վանի Հոգյաց վանական համալիրը այսօր գրեթե հողին է հավասարվել

Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) թաղամասում գտնվող հայկական Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) վանական համալիրն այսօր գրեթե հողին է հավասարվել։ Ավանդության համաձայն, վանական համալիրի տարածքում են գտնվում հայոց Տրդատ արքայի և նրա կնոջ գերեզմանները։ 4-րդ դարում այստեղ զբաղվել են բորոտության բուժմամբ։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ այս վանական համալիրում ապրել է Կույս Հռիփսիմեն և այդ ընթացքում կառույցը ծառայել է որպես կուսանոց, գրում է Ermenihaber-ը։ Մենաստանը գտնվում է այնպիսի տարածքում, որը հաճախ է պատերազմների թատերաբեմ եղել։ Հետևաբար պատմական կառույցն էլ պարբերաբար տուժել է այդ պատերազմներից և այսօր երբեմնի համալիրից միայն մի քանի կիսավեր պատ է մնացել։ Սակայն հայտնի է, որ այսօր էլ այս սուրբ հողակտորը շարունակում է հետաքրքրել հավատացյալներին։ Օրինակ, շրջակա գյուղերի բնակիչները, ովքեր երեխաներ չունեն, Տեր Մարիամ մենաստան են գնում ու մատաղ անում, իսկ երբ երեխա են ունենում, տղաներին կոչում են Իսա, աղջիկներին՝ Մարիամ։


Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
112Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
152Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
21801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
32131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
195227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64427.10.2026, 19:30