«Պարզվեց՝ կան մարդիկ, ովքեր լուրջ հավատացել էին այդ բլեֆին». Նիկոլայ Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Երբ պարզվեց, որ Հրաչյա Հակոբյանի «Վորոնեժի սիգարետները», դասագրքերի պատմությունները բլեֆ էին, և ոմանք խորը հիասթափություն ապրեցին, երբ հասկացան, որ իրենք պայքարում էին հորինված խնդիրների դեմ, նոր ստեր են հորինվում՝ երեք հազար դոլարով վարչապետը սև խավիար է գնել, սեփական ինքնաթիռ է գնել ...: Ողջամտությունը թելադրում է, որ նման հայտարարությունների վրա պետք է ծիծաղել և անցնել, մենք ծիծաղեցինք և կատակեցինք Հրաչյա Հակոբյանի «Վորոնեժի սիգարետների» վրա, բայց արի և տես, որ տասնյակ մարդիկ լուրջ դեմքով դա քննարկում էին, մենք ծիծաղեցինք Արայիկ Հարությունյանին վերագրվող կեղծ տեղեկությունների վրա, բայց պարզվեց, որ կան մարդիկ, ովքեր լուրջ հավատացել էին այդ բլեֆին, ավելին, շատ լուրջ դեմքով փորձում էին ուրիշներին համոզել, հետևաբար, մի՛ փորձեք ծիծաղել այս կնոջ ասածների վրա, քանի որ անպայման կհայտնվեն մարդիկ, որ կասեն՝ բա մենք ասում էինք, վարչապետը երեք հազարով սև խավիար է ուտում, իսկ մենք ...
Առո՛ղջ եղեք, բարի լույս»:

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
613:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
4612:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
6810:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
11110:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8009:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
7409:30
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»
7809:24
Երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
8707:18