«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գործով նախաքննության ընթացքում նմուշ չտրամադրելու կամ փորձաքննության չմասնակցելու վերաբերյալ ընդունված որոշումներն իմ կողմից բողոքարկվել են։
Ներկայացրել եմ նաև քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն՝ վիճարկելով այդ մոտեցման իրավաչափությունը։
Միաժամանակ դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ուսումնասիրել ՀՀ Քրեական օրենսգրքի 503.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը և քննարկել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։ Այսինքն՝ մինչ ես շարունակում եմ գործով իրավական պայքարը, սպասում եմ նաև ՄԻՊ-ի դիրքորոշմանը դիմումս ստանալուն պես։
Հարցը շատ պարզ է․
կարո՞ղ է պետությունը մարդուն քրեական պատժի սպառնալիքով ստիպել մասնակցել իր դեմ ապացույցի ձևավորմանը։
503.1-րդ հոդվածը հենց այս հարցն է առաջացնում։ Հատկապես խնդրահարույց է «խուսափելու» ձևակերպումը․ որտե՞ղ է ավարտվում անձի իրավունքը վիճարկել փորձաքննության կամ նմուշառման օրինականությունը և որտե՞ղ է սկսվում քրեական պատասխանատվությունը։
Իրավական պայքարը շարունակվում է նաև մնացած դրվագներով ևս՝ յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր խախտում վիճարկելով օրենքով նախատեսված բոլոր իրավական միջոցներով»։

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
5909:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
12709:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8208:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
24600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
146Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
138Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
142Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
235Երեկ, 20:19