Կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ. ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին ոստիկանները ծեծել են
![]() 1537 Կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ., 16:15 Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը հայտարարություն է տարածել իր հանդեպ ոստիկանական բռնությունների մասին: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Ես Արմեն Մհերի Ղազարյանն եմ՝ ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար։ 1997-2007թթ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել եմ բազմաթիվ միջազգային հարթակներում. Եվրոպայի պատանիների չեմպիոն և ռեկորդակիր եմ, աշխարհի երիտասարդների չեմպիոն, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ապահովել եմ առավելագույն՝ 4-րդ հորիզոնական։ Երկարատև, ոչ դյուրին և ակտիվ մարզական կարիերայից հետո քաղաք Սպիտակում սեփական միջոցներով կառուցել եմ մարզասրահ, որտեղ անվճար մարզվում են բոլոր ցանկացողները։ Այս ամենը անում եմ՝ ի հանգստություն իմ խղճի, ի հիշատակ հորս՝ ծանրամարտի վաստակավոր մարզիչ Մհեր Ղազարյանի և ի փառս հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության։ Սույն թվականի սեպտեմբերի 6-ին գտնվել եմ Նոր Նորք վարչական շրջանի բակերից մեկում իմ ծանոթների հետ, որտեղից առևանգվել եմ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցների կողմից՝ միայն այն բանի համար, որ ներկա եմ գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով՝ ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով, առևանգել են նաև ինձ և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք։ Հետագայում պարզ դարձավ, որ երկրորդ քաղաքացու առևանգումը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցներից մեկի անձնական շարժառիթներով։ Հաջորդ օրը դիմել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով, որտեղ ստացել եմ ախտորոշում՝ կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին դիմում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Այս օրերի ընթացքում ինձ հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, ովքեր համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և ես մարմնական վնասվածքները ստացել եմ այլ հանգամանքներում։Չանելու դեպքում սպառնացել են «իմ գլխին գործ սարքել»։ Ինձ առավել վրդովվեցրել են ոչ այնքան ոստիկանության բաժանմունքում կրած ֆիզիկական դժվարությունները, որքան պատվիս ու արժանապատվությանս հասցված վիրավորանքները, անօրինականությունը («բեսպրեդելը»), այդ ոստիկանների համոզմունքը առ այն, որ իրենք անպատժելի են և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։ Խնդրի հանրայանցումը չունի որևէ քաղաքական ենթատեքստ և իմ այս հայտարարությունը նպատակ ունի կանխել համակարգը չարաշահող հանցավոր ոստիկանների՝ կոծկող, թաքուն ու վտանգավոր գործողություններն իմ դեմ։ Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ անմիջապես դադարացվեն համակարգում գտնվող այս անձանց աշխատանքային լիազորություններըմինչև քննության ավարտը, որից հետո, հուսով եմ, որ նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Նրանց հետագա գործունեությունը վտանգավոր է ցանկացած ՀՀ քաղաքացու համար, քանի որ իմ փոխարեն կարող է լինել ցանկացած այլ քաղաքացի։ Խորապես համոզված եմ, որ պայքարը նմանատիպ հանցավոր խմբերի դեմ բոլոր ՀՀ քաղաքացիների պարտքն է։ Պատրաստվում եմ պայքարել բոլոր հնարավոր օրինական միջոցներով։Արդեն իսկ դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱԺ փոխնախագահ պարոն Ալեն Սիմոնյանին, որն ինձ լսել և հորդորել է շարունակել պայքարը օրինականության հաստատման համար, նաև, որ ուշադրության կենտրոնում կպահի այս հարցը։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարծում եմ, որ ՄԵՆԱԿ չեմ, և իմ պետությունը պատրաստ է կանգնել իմ կողքին»։ |
«Հավաքականի ավագը երկրպագուներից ներողություն խնդրել պատրաստվո՞ւմ է»․ Հակոբ Բադալյան
143Երեկ, 20:54«Քանի դեռ անտեսվում են խնդիրները, մեր ազգային հավաքականից չպետք է հրաշք սպասել»․ Թաթուլ Հակոբյան
157Երեկ, 10:18«Տիգրան Բարսեղյանի սխալը ճակատագրական էր»․ Էդուարդ Շարմազանով
153Երեկ, 10:12ՀՖՖ ղեկավարությունն անգործության է մատնվել. «Ժողովուրդ»
128Երեկ, 09:00Մեր հավաքականը պարտվեց Իռլանդիային
164Երեկ, 00:54Մեր հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ մրցակցին գլխով հարվածելուց հետո (տեսանյութ)
210Երեկ, 00:42ԱԱ-2026․ հայտնի է Իռլանդիա-Հայաստան մեկնարկային կազմերը (լուսանկար)
20514.10.2025, 21:48Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Իռլանդիայի դեմ խաղում (լուսանկար)
17614.10.2025, 14:36