«Խաղաղ կարգավորումը երբեք չի եղել ու չի լինելու Պուտինի առաջնահերթ նպատակը». Կասպարով
![]() 1799 Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 23:30 Շախմատի՝ հայ-հրեական ծագումով աշխարհի 13-րդ չեմպիոն, «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի ղեկավար», ծնունդով բաքվեցի Գարի Կասպարովն «Эхо Москвы»-ի «Հատուկ կարծիք» հաղորդման ընթացքում անդրադարձել է Արցախյան հակամարտության շրջանակներում Պուտինի դերակատարմանը. «Խաղաղարար, բանակցող... Այդ ամենը միայն սեփական շահերը պահպանելու նպատակով է: Մենք հասկանում ենք, որ խաղաղ կարգավորումը երբեք չի եղել ու չի լինելու Պուտինի առաջնահերթ նպատակը: Ռուսաստանի առաջ քաշած պայմաններով խաղաղ կարգավորումը նրա համար է, որ Պուտինն ու նրա հանցակիցներն օգուտ ստանան: Հասկանալի է, որ իրավիճակն Անդրկովկասում շատ փոփոխական է, և դա հետաքրքրում է Ռուսաստանին, որովհետև այնտեղով անցնում են նավթամուղեր: Իրականում միշտ, երբ մենք հայացք ենք նետում Պուտինի արտաքին քաղաքականությանը, պետք է փնտրենք ինչ-որ մի խողովակ՝ գազային կամ նավթային: Եվ պարզ է, որ այս իրավիճակը, որ առաջ է եկել ու պահպանվում է այնտեղ երկար տարիներ, ուղղակիորեն շոշափում է Պուտինի շահերը: Ուստի ակնհայտ է, որ Պուտինին հետաքրքրում է ոչ թե խաղաղ կարգավորումը, որն այս տարածաշրջանում, ցավոք, պատմական հեռանկարում անհնար է, այլ Էրդողանի իշխանության դեմ պայքարը: Եվ դա այն պարագայում, որ արտաքինից նրանք ցույց են տալիս, թե նորմալ հարաբերություններ ունեն, բայց, ինչպես լինում է միշտ բռնակալների պարագայում, հարաբերությունները լավն են, իսկ օրակարգերը՝ տարբեր: Այս պարագայում հասկանալի է, որ նրանց միջև բախումներն անխուսափելի են: Ե"վ Պուտինը, ևʹ Էրդողանը, սեփական իշխանությունն են ուզում տարածել, որպեսզի դրանով քողարկեն ներքաղաքական ձախողումները: Ուստի այստեղ շահերի բախումն անխուսափելի է: Եվ ցավոք, այժմ, հակամարտության հերթական, արդեն՝ ռազմական փուլում, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան բնավ էլ դրական դերակատարում չունեն»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
