Մի խումբ կուսակցություններ համատեղ հայտարարությամբ դիմեցին ՀՀ կառավարությանը

1111
Շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ., 15:30
ՀՀ քաղաքական ուժերը համատեղ հայտարարությամբ այսօր դիմեցին ՀՀ կառավարությանը մի շարք հարցերով՝ կապված Արցախում ընթացող պատերազմի հետ:
Հայտարարությունը ներկայացնող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Պահանջում ենք՝
- Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգեու իրավասություններով:
- Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար՝ ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտգործ նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց»:
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կուսակցությունները՝ «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում», «Երկիր Ծիրանի», «Հայաստանի հանրապետական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ժառանգություն», «Համերաշխություն», «Հայաստանի դեմոկրատական», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան»: Սաղաթելյանը հայտարարեց, որ հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրության համար:

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
1419:01
«Շահերի բախումն ակնհայտ է․ կա՛մ թաղապետը պիտի հրաժեշտ տա պաշտոնին, կա՛մ իր տիկինը»․ Արեգ Սավգուլյան
4518:36
«Իմ կինը մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն․ այստեղ որևէ խնդիր չկա». Սաշա Կատվալյան (տեսանյութ)
5618:24
«ՀՀ-ն Իրանի հետ կարող է հզոր պատնեշ դառնալ իսլամական դաշինքի ձևավորման ճանապարհին»․ Արա Պապյան
5018:06
«Հարավային Կովկասում ձևավորվել է աշխարհաքաղաքական նոր լանդշաֆտ»․ Ֆարիդ Շաֆիև
9317:43
«Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով ցուցմունքներ ստանալ, չէին ստացել, ու փորձում են վրեժ լուծել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5617:24
«Փաշինյանի կառավարության համար ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է, բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ»․ Արտակ Զաքարյան
6217:18
«Ներկա եմ եղել ԱԺ նիստին, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
6417:12