Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքը, որով առաջարկվում էր կալանավորել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին։
«Դատարանը դատախազի վերաքննիչ բողոքը մերժեց՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։
Առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 16-ին ոչ իրավաչափ էր համարել Վահրամ Բաղդասարյանին ձերբակալելու որոշումը, մերժել վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը։ Վերաքննիչն էլ այսօր որոշել է ուժի մեջ թողնել այդ որոշումը, ուստի Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
723:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
3823:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
5723:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
9922:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
4922:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
4422:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
7422:34
Telegram-ը հեռացվել է App Store-ից և Google Play-ից Հնդկաստանում
9022:32