Հովհաննես Պողոսյանը կոչով դիմել է մարզաշխարհի ներկայացուցիչներին

Սպորտի վարպետ, Երևանի Արարատի և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը հանդես է եկել հայարարությամբ․ «Մարզաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, մեր հայրենիքն ապրում է իր պատմության դաժանագույն ու ողբերգական ժամանակաշրջանը։ Պատմության ընթացքում հերթական անգամ վտանգվում է մեր գոյությունը։ Դավաճան իշխանությունները՝ ազգադավ վարչապետի գլխավորությամբ, մեր ժողովրդին հանձնել են բախտի քմահաճույքին։ Ամեն հաջորդ օրը մեզ մատուցում է պետականակործան և ողբերգական նոր անակնկալներ։
Պահի հրամայականն է դարձել վայրկյան առաջ ձերբազատվել այս ապիկար և ազգադավ իշխանություններից՝ հանուն մեր ազգի և պետության փրկության։ Լինելով մարզաշխարհի ներկայացուցիչ՝ կոչ եմ անում բոլորիդ համախմբվել հանուն մեր ազգի, մեր պետության, մեր ինքնիշխանության փրկության՝ դավաճան վարչապետի հրաժարականի հանջով։ Չէ՞ որ մենք միշտ բարձր ենք պահել մեր ազգի և մեր հայրենիքի պատիվն ու արժանապատվությունը։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք մեր բանակին, հավերժ փառք մեր հերոս նահատակներին»։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
108Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
149Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
21501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
32031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
194627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64327.10.2026, 19:30