Իրանը դատապարտել է Թուրքիայի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները
![]() 1065 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 13:35 Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է ТАСС-ը։ «Պատժամիջոցների նկատմամբ ԱՄՆ-ի հակվածությունն ու միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կրկին լիարժեք կերպով ցուցադրվեցին։ Մենք վճռականորեն դատապարտում ենք Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները»,- Twitter-ի իր էջում գրել է արտգործնախարարը։ Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնի (SSB) նկատմամբ՝ համաձայն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի (CAATSA) 231-րդ հոդվածի՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ С-400 ԶՀՀ գնելու խոշոր գործարքին գիտակցաբար մասնակցելու համար: Պատժամիջոցները ներառում են SSB-ի համար ԱՄՆ արտահանման բոլոր լիցենզիաների և թույլտվությունների արգելք, ակտիվները կսառեցվեն, իսկ վիզայի սահմանափակումները կսահմանվեն տարածաշրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրի և SSB-ի 3 այլ աշխատակցի նկատմամբ: «Միացյալ Նահանգները լիովին պահպանում է CAATSA-ի 231-րդ հոդվածը և չի հանդուրժի ռուսական պաշտպանական և հետախուզական գործակալությունների հետ խոշոր գործարքներ: Ես նաև կոչ եմ անում Թուրքիային անհապաղ լուծել С-400-ի խնդիրը՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ: Թուրքիան ԱՄՆ-ի գնահատված դաշնակիցն է և տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործընկերը, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր երկար պատմությունը՝ հնարավորինս շուտ վերացնելով խոչընդոտը՝ Թուրքիայի զինուժում С-400-ների առկայության տեսքով»,- ասված էր նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
