ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնի (SSB) նկատմամբ՝ համաձայն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի (CAATSA) 231-րդ հոդվածի՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ С-400 ԶՀՀ գնելու խոշոր գործարքին գիտակցաբար մասնակցելու համար:
Պատժամիջոցները ներառում են SSB-ի համար ԱՄՆ արտահանման բոլոր լիցենզիաների և թույլտվությունների արգելք, ակտիվները կսառեցվեն, իսկ վիզայի սահմանափակումները կսահմանվեն տարածաշրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրի և SSB-ի 3 այլ աշխատակցի նկատմամբ:
«Այսօրվա գործողությունը հստակ ազդանշան է այն բանի, որ Միացյալ Նահանգները լիովին պահպանում է CAATSA-ի 231-րդ հոդվածը եւ չի հանդուրժի ռուսական պաշտպանական և հետախուզական գործակալությունների հետ խոշոր գործարքներ: Ես նաև կոչ եմ անում Թուրքիային անհապաղ լուծել С-400-ի խնդիրը՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ: Թուրքիան ԱՄՆ-ի գնահատված դաշնակիցն է և տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործընկերը, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր երկար պատմությունը՝ հնարավորինս շուտ վերացնելով խոչընդոտը՝ Թուրքիայի զինուժում С-400-ների առկայության տեսքով»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
144Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
140Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
120016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
103715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
148613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
183510.11.2026, 19:37