Թուրքիայի ընդդիմությունը կոչ է արել ակտիվացնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերը
![]() 878 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 15:55 Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կոչ է անում երկրի իշխանություններին հնարավորինս շուտ ակտիվացնել Ս-400 զենիթահրթիռային համալիրները, որոնց ձեռքբերման պատճառով նախօրեին Վաշինգթոնը պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի դեմ, հաղորդում է ТАСС-ը։ «Ս-400-ների ձեռքբերումը, որը դարձել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառ, Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, այդ իսկ պատճառով մենք չենք ընդունում այդ քայլը»,- Twitter-ի իր էջում գրել է ԺՀԿ-ի պատգամավոր Ունալ Չևիքեզը․ «Այն, ինչ հիմա պետք է անել՝ այդ համակարգերը որքան հնարավոր է շուտ օգտագործելն է, որոնց համար ներդրվել է 2,5 մլրդ դոլար»։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի իշխանությունները դեկտեմբերի 14-ին հայտարարել էին «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի և երկրի ևս 3 քաղաքացիների՝ Մուսթաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիթի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
