«Անիի փողոցները». Կարեն Մաթևոսյան

Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիի փողոցների մեզ հայտնի անվանումներն են՝ «Բուն փողոց» (լուսանկարում), որը սկսվում է քաղաքի Ավագ դռնից և քաղաքի կենտրոնական մասով անցնելով հասնում է մինչև Մանուչէի մզկիթը, այնտեղից շարունակվելով դեպի միջնաբերդ։ Մյուսը՝ «Վերի փողոցը», որը գտնվել է քաղաքի բարձրադիր մասում և անցել է պարիսպներին զուգահեռ։ Հաջորդ անվանումներում շեշտված են այն արհեստները կամ առևտրական շարքերը, որոնք գերիշխել են տվյալ փողոցներում. մասնավորապես՝ «Դարբնո փողոց»՝ դարբինների, «Բազ փողոց (Բազզնոց)»՝ կտորեղենի, գործվածքեղենի, ջուլհակների փողոց, «Սառաճ փողոց»՝ թամբագործների, «Նալպնդնոց»՝ պայտարների, «Կոշկակարոց»՝ կոշկակարների, «Գդակկրոց»՝ գդակագործների, «Կատտնոց»՝ դերձակների, «Փոլկարարոց»՝ ոսկերիչների։ Քաղաքի մի հատված և տեղի փողոցը կոչվել են «Տիգրանանց», նշանավոր մեծահարուստ Տիգրան Հոնենցի անունից։

«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներ արգելելը». Թրամփ
59Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
56Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
47Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
71Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
120Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
58Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
50Երեկ, 22:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
89Երեկ, 22:34