Այս տարի քանի անձ է մեկնել և վերադարձել Հայաստան․ «Ժողովուրդ»
![]() 700 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 09:45 Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 355 հազար 918 ուղևոր, իսկ ժամանել՝ 367 հազար 434-ը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-նոյեմբերին մեկնել է 16 հազար 328 ուղևոր, իսկ վերադարձել՝ 16 հազար 19: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 9821 տոննա, իսկ ներմուծվել է 4664 տոննա բեռ: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ և՛ «Զվարթնոց», և՛ «Շիրակ» օդանավակայաններով մեկնող ու ժամանող ուղևորների թիվը պակասել է: Երկու օդանավակայաններով մեկնող և ժամանող ուղևորների թվի նվազումը որոշ փորձագետներ պայմանավորում են կորոնավիրուսի հետ: Ի դեպ, մասնագետները հույսեր ունեն, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կկարողանան հնարավորինս շուտ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները և ոտքի կկանգնեցնեն ոլորտը։ Իսկ որոշ տուրօպերատորներ կանխատեսում են, որ մինչև 2021 թվականի ապրիլի վերջ կորոնավիրուսի վտանգը կվերանա։ Եթե իրանական շուկան ակտիվանա, ապա Հայաստանը մարտ ամսից կկարողանա զբոսաշրջիկների հոսք ունենալ հարևան երկրից։ Հայաստանյան տուրօպերատորները հույս ունեն, որ գոնե տոնական օրերին Հայաստանում զբոսաշրջիկների հոսք կգրանցվի: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
