«Դեկտեմբերի 17-ի առավոտյան անսպասելիորեն հրաման տրվեց, որ զբաղեցրած բնագծերը թողնենք». Կապանի համայնքապետ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած աշխատանքային քննարկմանը հրավիրված է նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Հոկտեմբերի 18-ին Գորիսում վարչապետը հրավիրեց խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ և առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության: Շատ արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը: Այդ ժամանակ ամբողջովին մենակ էինք և ընդհանրապես աջակցութուն չունեինք ո՛չ Կառավարությունից, ո՛չ մնացած ոլորտներից»,- հայտարարեց Փարսյանը:
«Մենք ցուցում ստացանք գեներալ Արտակ Դավթյանից, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ կլինի ՀՀ սահմանների վրա, թե սահմաններից դուրս: Բնականաբար, մենք ընտրեցինք այն բնագիծը, որն ավելի հեռու էր մեր բնակավայրերից: Թեժ մարտեր ընթացան Դավիթ Բեկի, Ուժանիսի, Կենտրոնական ու Ներքին Հանդի հատվածում, եղան զոհեր, բայց անգամ մի մետր չնահանջեցինք՝ պահպանելով բնագծերը»,- նշեց Կապանի համայնքապետը:
«Նոյեմբերի 9-ին կնքվեց համաձայնագիրը, որտեղ հստակ ասվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են: Մենք, բնականաբար, մնացինք մեր դիրքերում՝ ապահովելով բնակավայրերի անվտանգությունը: Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ի առավոտյան հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից, որ զբաղեցրած բնագծերը թողնենք և անցնենք ՀՀ սահմաններ»,- ասաց Գևորգ Փասյանը՝ նշելով, որ դա կապանցիների համար շատ լուրջ խնդիրներ է առաջացրել:
«Թշնամին Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից գտնվում է 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքից՝ 1 կմ հեռավորության վրա»,- հավելեց համայնքապետը:

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
95Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
75Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
51Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
85Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
130Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
62Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
53Երեկ, 22:48