Ռուսաստանի երեխաները Արցախի երեխաներին 1500 բացիկ և 1200 ամանորյա խաղալիք են փոխանցել

Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Յունարմիա» համառուսաստանյան մանկապատանեկան հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են «Յունարմիան՝ Ղարաբաղի մանուկներին» ակցիան:
ՌԴ պաշտպանության նախարարության կայքի փոխանցմամբ, ակցիայի ընթացքում տեղի է ունեցել հեռուստակամուրջ Ռուսաստանի 10 քաղաքների՝ Օրենբուրգի, Կրասնոյարսկի, Զելենոդոնսկի, Կրասնոդարի, Նովոսիբիրսկի, Կալուգայի, Բրյանսկի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի դպրոցների աշակերտների եւ պատանիների մասնակցությամբ: Հիմնական ստուդիան գտնվում էր Մոսկվա քաղաքի Յունարմիայի կենտրոնական տանը։
Հեռուստակամուրջի ժամանակ կրասնոդարցի պատանիները Լեռնային Ղարաբաղի երեխաներին են փոխանցել «Խաղաղության գրաֆիտի» էստաֆետը, որտեղ գրաֆիտիստի գլխավորությամբ աշակերտները դպրոցի պատին նկարել են խաղաղությունը մարմնավորող նկար:
Բացի այդ, Ռուսաստանի երեխաները հեռուստակոնֆերանսի միջոցով շնորհավորել են Արցախի երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ և նրանց փոխանցել 1500 բացիկ ու 1200 ամանորյա խաղալիք, որոնք պատրաստել էին իրենց ձեռքերով, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի դպրոցական հավաքածու և ուսապարկ են նվիրել:

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
72021.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
54919.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
68418.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
70818.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
124211.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
195007.08.2026, 00:00
Եվրոհանձնաժողովը նախատեսում է արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր ամբողջ Եվրոպայում
1589622.07.2026, 21:51
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի եղբայրը
377321.07.2026, 10:24