Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ քվեարկության արդյունքում Նաիրա Զոհրաբյանը զրկվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից։ Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ քվեարկությանը մասնակցել են ԱԺ 132 պատգամավորներից 84-ը։ Նաիրա Զոհրաբյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկվել է 78 կողմ, 4 դեմ և 2 անվավեր ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով։
Որպես հիմնավորում՝ «Իմ քայլի» նախագծում նշված է, որ Նաիրա Զոհրաբյանը, լինելով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո՛, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։
«Իմ քայլը» խմբակցությունը նախագծում նշել էր, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, և, որ նա բազմիցս հանդես է եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ:

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
95Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
75Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
51Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
85Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
130Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
62Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
53Երեկ, 22:48