«Այս հարցում մեր թուրք գործընկերների հետ միանգամայն ընդհանուր դիրքորոշումներ ունենք». Լավրով

Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների՝ տարածաշրջան ներթափանցման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։
«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման փորձերի համար։ Այս հարցում մեր թուրք գործընկերների հետ միանգամայն ընդհանուր դիրքորոշումներ ունենք»,- ասել է նա։
«Ողջունում ենք Անկարայի ձգտումը՝ աջակցելու հակամարտության կողմերի կողմից պարտավորությունների կատարմանը՝ մասնավորապես, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված պայմանավորվածության շրջանակներում»,- ընդգծել Է նախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ կենտրոնն ստեղծվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների արդյունքում և այժմ այն իրականացման գործընթացում է:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
002:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
104Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
77Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
53Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
87Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
134Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
64Երեկ, 22:54