Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
![]() 1107 Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 13:10 Մարտական գործողությունների Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 19 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում՝ պարզելու զոհված քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի Կարմրակուճ գյուղի հատվածում՝ դաշտում: Փորձաքննությունը կպարզի նաև՝ արդյոք քաղաքացին զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն: Այսօր որոնողական աշխատանքերը շարունակվում են Հադրութ-Կարմրակուճի և Մեխակավանի (Ջաբրայիլ) ուղղություններով»,-մանրամասնել է Թադևոսյանը՝ հավելելով, որ զոհվածների աճյունների որոնմանը զուգահեռ, բոլոր վայրերում աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
