Դավիդ Յուրչենկոն՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ

672
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 10:20
«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի Ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դավիդ Յուրչենկոն: Փորձառու դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր:
2020-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում արդեն մասնակցել է հանդիպման:
«Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունը՝ պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար:
Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև՝ Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Յուրչենկոն:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
104Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
147Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
21301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
193727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64227.10.2026, 19:30