«Մենք կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից». Չավուշօղլու
![]() 914 Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 16:20 Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ «3+3» ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։ «Մենք պետք է աջակցենք հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այսպիսով, մենք նախատեսում ենք համագործակցել «3+3» ձևաչափով (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն նշել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման պարզ ցանկությունը բավարար չէ» և «համագործակցության ընդլայնման ճանապարհով անհրաժեշտ է հասնել մշտական հրադադարի»: «Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից։ Դա առավել օգտակար կլինի Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Այդ պատճառով մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այդ ուղղությամբ»,- հավելել Է Չավուշօղլուն։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
