Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
1008
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 19:05

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում փոխգործակցության հարցերը, փոխանցում է ТАСС-ը։
«ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: