Ռուսաստանում բերման ենթարկվածների թիվն անցել է 2 հազարից. նրանց թվում է Նավալնիի կինը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվել ձերբակալված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակման պահանջով: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել բախումներ, իրավապահների ուղղությամբ ցուցարարները նետել են ձնագնդիկներ: Մոսկվայի ժամանակով 15:21-ի դրությամբ, ըստ ОВД-Инфо իրավապաշտպան նախաձեռնության, ձերբակալվել է 2291 մարդ: Ամենից շատ բերման ենթարկելու դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 520 մարդ:
Բերման են ենթարկվել նաև Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան և լրագրող Սերգեյ Պարխոմենկոն: Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել 242, Կրասնոյարսկում՝ 194, Վլադիվոստոկում՝ 120, Նովոսիբիրսկում՝ 103 ցուցարար:
Մոսկվայում զանգվածային ձերբակալություններն սկսվել են «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի մոտ, որտեղ պահվում է Նավալնին:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
6302:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
6000:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
152Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
106Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
66Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
111Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
174Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
75Երեկ, 22:54