«Դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացման հարցով դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահին». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով այսօր դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահին:
Սիրելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ կապված դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացումների հետ։
Մասնավորապես՝ հայտնի է, որ 2021թ. փետրվարի 01-ից ՌԴ սահմանները բացվել են մեր քաղաքացիների համար։
Այնինչ, բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք տեղեկություններ և դժգոհություններ առ այն, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։ Նշվածը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։
Ընդ որում, խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։
Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար։ Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
6302:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
6000:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
152Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
106Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
66Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
111Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
174Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
75Երեկ, 22:54