Գոռ Մինասյանը՝ Հայաստանի չեմպիոն

Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջում այսօր ավարտվեց ՀՀ տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը:
Վերջին ակորդը հնչեցրին գերծանրքաշայինները: Նրանց պայքարին մասնակցեց նաև էջմիածնեցի հանրաճանաչ Սիմոն Մարտիրոսյանը, ով ցանկացավ իր ուժերը փորձել ավելի բարձր քաշային կարգում և կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին: Հաղթող ճանաչվեց մեր մյուս անվանի ծանրորդ, գյումրեցի Գոռ Մինասյանը: Նրա համաքաղաքացներից ուժեղագույնի պատվին արժանացան նաև Գառնիկ Չոլակյանը /55 կգ/, Նշան Անտոնյանը /73 կգ/ և Սամվել Գասպարյանը /109 կգ/: Ուժեղագույն ճանաչվեցին նաև քասախցի Մոնթե Միխիթարյանը /67 կգ/, էջմիածինցիներ Անդրանիկ Պապեյանը /61 կգ/, Կարեն Մարգարյանը / 81 կգ /, Անդրանիկ Կարապետյանը /89 կգ/, Դավիթ Հովհաննիսյանը /96 կգ/ և Արսեն Մարտիրոսյանը /102 կգ/:
Ծանրամարտի գլխավոր թիմը առաջիկայում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում և մայրաքաղաքի Օլիմպավանում: Պարապմունքներում մեծ տեղ կհատակացվի մարզիկների ընդհանուր պատրաստականության բարելավմանը՝ նպատակով, որ նրանք հաջողության հասնեն Մոսկվայում ապրիլի 4 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
104Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
147Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
21301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
193727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64227.10.2026, 19:30