«ԵՄ-ը կշարունակի կապ պահպանել Նավալնիի թիմի հետ»․ Բորել

Եվրոմիությունը կշարունակի կապ պահպանել Ալեքսեյ Նավալնիի ներկայացուցիչների հետ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ մեկնաբանելով վերջերս Ռուսաստան կատարած իր այցը:
Բորելի այցը Մոսկվա տեղի է ունեցել փետրվարի 4-6-ը։
Բորելի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այցի ժամանակ հանդիպել են «Նավալնիի թիմի» հետ՝ ռուս բլոգերի հետ ԵՄ դիվանագիտության ղեկավարի հանդիպումը կազմակերպելու համար:
«Մենք կշարունակենք շփումները Նավալնիի թիմի հետ, որպեսզի ցույց տանք մեր աջակցությունը»,- ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոխորհրդարանի լիագումար նստաշրջանում:
Բորելը հավելել է, որ Մոսկվա այցի ընթացքում իրեն չի հաջողվել հանդիպել Նավալնիի հետ, սակայն կարողացել է հանդիպել նրա փաստաբանի հետ:
ԵՄ երկրները քննադատում են Նավալնիի վերաբերյալ դատարանի որոշումն, ինչպես նաև չհամաձայնեցված ակցիաների մասնակիցների ձերբակալումը:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
7802:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7200:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
174Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
124Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
74Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
125Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
194Երեկ, 22:56