Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն բացել իր տարածքով
![]() 998 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 14:45 Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է իր տարածքով երկաթուղային հաղորդակցություն բացել Հայաստանի հետ։ Համապատասխան առաջարկով Հանրապետության խորհրդարանը դիմել է ՌԴ Պետդումային, հայտնում է «Sputnik Աբխազիա»-ն։ Գործակալությանը տված հարցազրույցում Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Աստամուր Լոգուան պարզաբանել է, որ Աբխազիան պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ իր տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: «Նախաձեռնությունը մեր հանձնաժողովինն է։ Մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում, որը նման հանգուցալուծում ունեցավ։ Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,- հավելել է նա։ Ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսեցին քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա, նկատել է Լոգուան: «Աբխազիան նույնպես պետք է ապաշրջափակվի։ Հուսով ենք, որ մենք կհասնենք նրան, որ Աբխազիան իրավահավասար պայմաններով նախագծի մասնակից կդառնա»,- ասել է պատգամավորը։ Փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ են եղել, որտեղ քննարկել են այս հարցում հնարավոր տարբերակները: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
