Սահմանադրական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանը վերջապես կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրօր․ 300․1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Նիստը նշանակված է մարտի 23-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռ․ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով։ Նշված կառույցներից պատասխան ստացվեց անցած ամռանը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։
Ավելին՝ հուլիսի 7-ին նիստ էր նշանակվել, սակայն ԱԺ-ն ՍԴ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել քննությունը, պատճառաբանելով, թե պետք է ծանոթանա Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Սակայն Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ իշխանությունները հնարավորինս փորձում են ձգել ՍԴ որոշումը՝ հասկանալով, որ դա լինելու է Քոչարյանի օգտին։ Այնպես որ, գործընթացներն իշխանության օգտին չեն որևէ հարթակում՝ ո՛չ Մարտի 1-ի դատավարությունում, ո՛չ ՍԴ քննության հարթակում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
2510:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4009:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5308:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
198Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
134Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
79Երեկ, 23:18