Որքա՞ն է Հայաստանի բնակչությունն այս պահին. «Ժողովուրդ»

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 100, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 959 հազար 700:
Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը ավելացել է 4400-ով: Սակայն սրան մասնագետներն ունեն իրենց բացատրությունը. բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած և 2019-ին ՀՀ վերադարձած մեր քաղաքացիները 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել երկրից դուրս գալ, և այս պատճառով է, որ բնակչության թվաքանակը, պաշտոնական տվյալներով, ավելացել։ Բայց, չնայած սրան, 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը, հակառակը, նվազել է 1200-ով: Ընդ որում՝ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կանայք թվով գերակշռել են տղամարդկանց. 2 մլն 964 հազար 100-ից 1 մլն 565 հազար 600-ը կին է, իսկ 1 մլն 398 հազար 500-ը տղամարդ։
Բացի մշտական բնակչության թվաքանակի ավելանալուց, աճել է նաև ծնվածների թիվը. եթե 2018 թվականին ծնվածների թիվը կազմել է 36574, ապա 2019-ին՝ 36041, 2020-ին՝ 36448, այսինքն՝ ծնվածները 407-ով ավելացել են: Մյուս կարևոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով»:
Մանրամասները՝ թերթի համարում:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
2510:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4009:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5308:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
198Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
134Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
79Երեկ, 23:18