Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները:
Հայաստանի մինչև 19 տարեկանների (2003թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, ով նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականները, ընգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Օսեյանը նաև ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում:
Այս հավաքականը պետք չէ շփոթել Հայաստանի մինչև 19 տարեկանների (2002թ. ծնված ֆուտբոլիստների) այն հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է Ռազմիկ Գրիգորյանը և որը 2020/2021 ընտրական փուլն անցկացնելու է 2021թ. մարտին: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը 2021/2022 ընտրական փուլն անցկացնելու է 2021թ. հոկտեմբերին:
ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված ևս մեկ մարզիչ՝ Մհեր Միրումյանը, գլխավորել է Հայաստանի մինչև 17 տարեկանների (2005թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականը:
Հայաստանի մինչև 16 տարեկանների (2006թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Հարությունյանը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների (2007թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Պողոսյանը:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
110Երեկ, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
231Երեկ, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
359Երեկ, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
21702.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
24202.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
29301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
28501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
37131.10.2026, 19:12