«Եթե Ռուսաստանը բախում է ցանկանում, մենք պատրաստ ենք». Սթոլթենբերգ
![]() 986 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 14:25 Եթե Ռուսաստանը բախում է ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների հետ, ապա դաշինքում դրան պատրաստ են։ Եթե Ռուսաստանը ցանկանում է համագործակցել, ապա ՆԱՏՕ-ում ուրախ կլինեն։ Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Ես զգում եմ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությունը. եթե նրանք բախում են ցանկանում, մենք պատրաստ ենք։ Եթե նրանք ցանկանում են համագործակցել, մենք ուրախ կլինենք»,- նշել է Սթոլթենբերգը։ Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր անդամներին։ «Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի, կայունության վրա»,- կարծում է նա: «Բայց մենք նաև պետք է խոսենք Ռուսաստանի հետ։ Զսպման և երկխոսության միջև հակասություն չկա։ Նույնիսկ եթե մենք չենք հավատում, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են ավելի լավը լինել, մենք պետք է շարունակենք խոսել, քանի որ անհրաժեշտ է պահպանել կարևոր կապերն ու հարաբերությունները։ Նրանք մեր հարևաններն են, կան շահեր, պետք է խուսափել պատահարներից՝ հատկապես սահմաններին։ Որպես նորվեգացի քաղաքական գործիչ՝ ես Ռուսաստանի հետ աշխատելու մեծ փորձ ունեմ և գիտեմ, որ դա հնարավոր է»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
