Հաշմանդամություն ունեցող տղաները պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու հնարավորություն կունենան

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները կկարողանան զբաղվել տարբեր մարզաձևերով, իսկ հետագայում մասնակցել մրցաշարերի։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այդ մասին ասել է պետական աջակցության ծրագրում ներառված, հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ՀՀ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի սպորտի գծով պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասով նախատեսվում է հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին ընդգրկել ադապտիվ սպորտում, իսկ երկրորդ մասով՝ աջակցել նրանց արդեն պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ։ Ծրագրում ընդգրկված կլինեն անվասայլակով բասկետբոլը և հանդբոլը, սեղանի թենիսը, աթլետիկական էստաֆետը, շախմատը, շաշկին»,–ասել է Գիլոյանը։
Նրա խոսքով՝ քննարկում են մի մարզահամալիր կահավորելու տարբերակը, որը հարմարեցված կլինի հաշմանդամային սպորտին:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պարալիմպիկ հավաքականը համալրելու և գրանցած արդյունքները բարելավելու խնդրին՝ ասելով, որ պարալիմպիկ խաղերի հետ կապված վիճակագրությունը գոհացուցիչ չէ: Գիլոյանը նշել է, որ պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե պարզապես 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է սպորտային հեռուստաալիք, որը մարզական կազմակերպություններին իրենց կազմակերպած առաջնությունները ցուցադրելու և այդպիսով մարզաձևերն ավելի մասսայական դարձնելու հնարավորություն կտա:
Հիշեցնենք, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման՝ պատերազմի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով պրոթեզավորման կարիք ունեն պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
104Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
147Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
21301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
193727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64227.10.2026, 19:30