Լեռնանիստում եռյակ է ծնվել

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում Մարգարյանների ընտանիքին բոլորն են ճանաչում. հունվարի 9-ին այնտեղ եռյակ է ծնվել։ Յանան, Աստղիկը և Նարեն լույս աշխարհ են եկել և պատերազմից հետո լույս սփռել ընտանիքում։ Նորածինների հորեղբայրն արցախյան վերջին պատերազմի զոհերից է, գրում է Sputnik Արմենիան:
«Ես երեք երեխա ունեի՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Ճիշտն ասած, չէի սպասում, որ էլի երեխա կունենամ, բայց ստացվեց։ Որ ասեմ՝ երջանիկ եմ, քիչ կլինի, սա եռակի երջանկություն է»,–ասում է երեխաների մայրը՝ 37-ամյա Նարինե Սողոմոնյանը։
Երեխաների հայրը՝ Էդվարդ Մարգարյանը, խոստովանում է՝ շատ ուրախ է, որ հենց աղջիկներ են ծնվել։
«Տղաներս 12 և 10 տարեկան են ու երբ դասից տուն են գալիս, հեռախոսը վերցնում, առանձնանում են։ Իսկ 5 տարեկան Մոնիկաս մեր տան ուրախությունն է։ Մի օր տանը չի լինում՝ ոնց որ տունը դատարկվի։ Աղջիկը սիրունանում է, գալիս խաղում է մեզ հետ, չարություն է անում,մեզ զբաղեցնում։ Աղջիկն ուրիշ է»,–ասում է բազմազավակ ընտանիքի հայրը, որը տան միակ աշխատողն է, իսկ նրա գործն էլ՝ սեզոնային. շինարարությամբ է զբաղվում։
Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում:

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
153Երեկ, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
35331.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
233521.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
112719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
120118.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
120618.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
172611.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
243507.08.2026, 00:00