Նախադպրոցական կրթական ծառայությունները կլիցենզավորվեն. նոր նախագիծ

Նախադպրոցական կրթական ծառայությունները (մանկական ժամանցի կենտրոնները) լիցենզավորվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Համապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկը հավանության է արժանացել ՀՀ կառավարության՝ մարտի 4-ին կայացած նիստում: Մինչ այժմ գործող կարգավորմամբ լիցենզավորման պահանջը տարածվում էր միայն նախադպրոցական կրթական ծրագրերի վրա:
Համաձայն ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորման՝ ներկայում Հայաստանում գործում են մոտավոր հաշվարկով շուրջ 300 կազմակերպություններ՝ հիմնականում զարգացման կենտրոնների անվան ներքո, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Նմանօրինակ կենտրոնները գտնվում են նախարարության վերահսկողությունից դուրս, սակայն փաստացի զբաղվում են երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ՝ շատ դեպքերում նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) չպահպանելով: Դիտարկումները նաև ցույց են տվել, որ առանձին դեպքերում կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները՝ երեխաներին դպրոցին նախապատրաստելու առումով: Նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ. դրանք երբեմն գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ և այլն:
Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի օրենսդրական պահանջ՝ պարտադիր լիցենզավորման վերաբերյալ, որը կտարածվի նաև նախկինում տրված այն լիցենզիաների վրա, որոնք իրականացնում են նախադպրոցական ծառայություններ:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում, նախկինում տրված նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզիաները պետք է վերաձևակերպվեն՝ ապահովելով նախադպրոցական ծառայության պահանջները: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կդադարեցնի լիցենզիաների գործողությունը:
Օրենսդրական փոփոխության առաջարկությունը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի վերջին փոփոխությամբ սահմանված այն դրույթով (11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջներ), ըստ որի՝ նախադպրոցական բոլոր կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԿԳՄՍ նախարարության առաջարկած «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փոփոխության առաջարկությունը դեռ պետք է սահմանված կարգով ներկայացվի նաև Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը:

Եվրոհանձնաժողովը նախատեսում է արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր ամբողջ Եվրոպայում
438522.07.2026, 21:51
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի եղբայրը
159621.07.2026, 10:24
Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից
180415.07.2026, 16:30
«Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից ընկնելն է»․ ԱՆ
181013.07.2026, 17:12
«Էս հակահիգիենիկ բամբակների արտադրությունն ու վաճառքը ո՞վ է թույլատրել». Ռուզաննա Ստեփանյան (տեսանյութ)
200910.07.2026, 12:12
«Խաղասարքերը տեղադրվել են արդեն վնասված վիճակում». Արսեն Նիկողոսյան
212908.07.2026, 16:30
«Թող ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ
274801.06.2026, 20:48
«Ուզում ես՝ մաման քշի՞, շատ լավ»․ Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է (տեսանյութ)
362409.05.2026, 13:30