Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կառավարությունից տեղեկացրել են, որ ինձ այլևս չեն հրավիրելու նիստերին»․ Արման Թաթոյան

«Կառավարությունից տեղեկացրել են, որ ինձ այլևս չեն հրավիրելու նիստերին»․ Արման Թաթոյան
968
Շաբաթ, 13 մարտի, 2021 թ., 13:30

ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսում է վերացնել ՄԻՊ-ի անկախությունը Կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից։ ՄԻՊ-ի և նրա աշխատակազմի ֆինանսավորման կրճատման մասին օրենքի նախագիծը, և, ըստ էության, խորհրդարան ուղարկված ֆինանսական անկախությունից զրկելու նախագիծը հակասահմանադրական է, ասել է Պաշտպանը:

«Ես կառավարության գործընկերներին բաց ասել եմ, որ եթե այս նախագիծը ընդունվի, ես դիմելում եմ ՍԴ և ամեն ինչ անելու եմ ՄԻՊ ինստիտուտը պաշտպանելու համար»,- նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ նախկինում երբևէ չի եղել դեպք, երբ Կառավարությանը քննադատելու համար բարձրացնեն ֆինանսավորման հարց։

«Պատերազմից հետո Կառավարությունից տեղեկացրել են, որ այլևս ՄԻՊ-ին չեն հրավիրելու նիստերին, դրա համար ես այլևս չեմ գնում նիստերին»,- հայտարարել է Թաթոյանը՝ նշելով, որ ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման նախագիծը եղել է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում: