«Շատ կարևոր է հաղթանակով սկսել ընտրական փուլը». Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հայաստանի Ազգային Հավաքականը Լիխտեյնշտեյնի հետ խաղով մեկնարկում է ԱԱ ընտրական փուլում: Շատ կարևոր է հաղթանակով սկսել ընտրական փուլը, որովհետև բոլորս ենք հասկանում, թե ինչքան բարդ խմբում ենք հայտնվել:
Անցած տարվա ԱԼ-ի C խմբում ձեռք բերած հաղթանակը և այն ձեռագիրը, որը հավաքականը կերտել է այս ընթացքում, հույս է տալիս, որ մենք ականատես կլինենք շատ ավելի մեծ հաղթանակների:
Չնայած մեծ կորուստներ ունենք խաղից առաջ, ի դեմս թիմի ավագ Մխիթարյանի և շատ փորձառու Գևորգ Ղազարյանի, միևնույն է, մեր հավաքականը համարվում է այս խաղի ֆավորիտ: Ֆավորիտ լինելը դեռ հաղթանակ չէ, այն պետք է դաշտում վաստակել, այնպես որ հաղթանակ եմ մաղթում մեր հավաքականին և լիահույս, որ Վադուցից 3 միավորով մերոնք տուն կվերադառնան:
Առա՛ջ դեպի հաղթանակ»:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
98Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
143Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
20901.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
20601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31731.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39830.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
193127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64027.10.2026, 19:30