Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Առաջարկել են ֆրանսիական բագետն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Առաջարկել են ֆրանսիական բագետն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
1340
Շաբաթ, 27 մարտի, 2021 թ., 02:04

Ֆրանսիան մտադիր է բագետն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Parisien թերթին հայտնել է երկրի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:
«Բագետը մեր ժառանգության կենդանի մասն է։ Կենդանի, բայց փխրուն, քանի որ հիմնված է վարպետների բացառիկ փորձի և նվիրվածության, այս գեղեցիկ, բայց այնքան բարդ աշխատանքի վրա։ Այս արտադրանքը միավորում է մեզ, ուստի ես հենց այն եմ ընտրել»,- հայտարարել է Բաշլոն։
Այժմ, մշակույթի նախարարությունը մինչև մարտի 31-ը պետք է առաջարկը ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Որոշման մասին կազմակերպությունը կհայտնի 2022 թվականի աշնանից ոչ շուտ։