Մխիթարյանն անդրադարձել է հավաքականի առաջիկա խաղին

330
Կիրակի, 28 մարտի, 2021 թ., 19:32
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն Մունդիալի որակավորման փուլի՝ Իսլանդիայի դեմ խաղում:
Սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Հերթական կարևոր հանդիպումն Իսլանդիայի դեմ: Հաջողություն տղաներ»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ հավաքականին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին:
Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
98Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
143Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
20901.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
20601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31731.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39830.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
193127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64027.10.2026, 19:30