Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Երկրպագուների խորհրդանշական ակցիան՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպման ժամանակ

Երկրպագուների խորհրդանշական ակցիան՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպման ժամանակ
533
Կիրակի, 28 մարտի, 2021 թ., 20:30

Այս պահին հանրապետական մարզադաշտում ընթանում է Հայաստան-Իսլանդիա ֆուտբոլային հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF՝ «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման անդամները հետաքրքիր ակցիա են իրականացրել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Իսլանդիայի հետ տնային խաղից առաջ: Նրանք կանգնեցրել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող թևավոր զույգ ցլերի պատկերը և Պարույր Սևակի «Սարդարապատ» բանաստեղծությունից մի հատված՝ «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: