Ինչի՞ դիմաց պետք է Թուրքիան փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ. «Ժողովուրդ»
![]() 726 Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 09:16 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները»,- երեկ Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին՝ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Սակայն հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ 1991 թվականից ի վեր Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցում է Թուրքիան, որն էլ ահաբեկիչ վարձկաններ էր ուղարկում հայ զինվորի դեմ կռվելու։ Այդուհանդերձ, նկատենք, որ վերջին օրերին իշխանական վերնախավն այլ հռետորաբանություն է օգտագործում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել էր նա: Հիմա էլ արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե Թուրքիան կվերացնի թշնամական գործողությունները: Սակայն հետաքրքիր է՝ ինչ է տեղի ունեցել, ու ինչի դիմաց պետք է Թուրքիան փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Պաշտոնյաների այս պահվածքը երկու բան է նշանակում՝ կա՛մ որևէ բան է Հայաստանը խոստացել, ու հասարակությունը դարձյալ չգիտի, կա՛մ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք դարձյալ քաղաքացիներից գաղտնի են պահվել: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
