Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց
![]() 343 Շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ., 23:08 Եվրոպայի առաջնության մրցումների նախավերջին օրը Հայաստանի կանանց հավաքականը 87 կգ քաշային կարգում ներկայացրեց Տաթև Հակոբյանը։ Նա երկամարտի 221 կգ արդյունքով իններորդն էր։ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում երեք մոտեցումներից իրացրեց միայն մեկը՝ առաջինը. գլխավերևում պահեց 101 կգ կշռող ծանրաձողը, բայց հետո երկու անգամ չկարողացավ բարձրացնել 106 կգ քաշը։ Արդյունքում հայ ծանրամարտիկը պոկում վարժությունում զբաղեցրեց յոթերորդ տեղը՝ ուղիղ 10կգ պարտվելով այս վարժությունում չեմպիոնի կոչում նվաճած Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոդֆրիդին։ Հրում վարժությունում Հակոբյանը նույնպես օգտագործեց առաջին մոտեցումը։ Հայ ծանրամարտիկը բարձրացրեց 120 կգ։ Երկրորդ մոտեցումով Տաթևը գլխավերևում պահեց 126 կգ կշռող ծանրաձողը, բայց երեք մրցավարներից երկուսը, չգիտես ինչու, չհաշվեցին քաշը մեր մարզուհու օգտին։ Իսկ երրորդ մոտեցման համար պատվիրված 129 կիլոգրամը Հակոբյանը չբարձրացրեց ու երկամարտի 221 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը։ |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
53723.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
98223.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
58923.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
65721.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
79418.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
96317.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
92416.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
112716.02.2026, 15:30
