«Գերեվարված հայ զինծառայողները պատանդներ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին»․ Ա․ Բաբաջանյան
![]() 736 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 11:36 «Անցած շաբաթ հայ գերիների հետ տեղի ունեցած սկանդալային պատմությունն այլևս կասկած չի թողնում, որ նրանք իրականում պատանդներ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Մոսկվան չի կարողանում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագիր-հայտարարությամբ իր միջնորդի խաղաղապահ դերը, որը պետք է երաշխավորեր մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը»,- նշեց նա։ «Կարծում եմ, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ դադարեցնում է քաղաքական բոլոր բանակցությունները և քննարկումները, մինչև ամենավերջին գերեվարված հայրենակցի վերադարձը»,- ասաց պատգամավորը։ Բաբաջանյանի համոզմամբ՝ Ալիևը գերիների հարցը օգտագործելու է նաև Հայաստանում նախընտրական ժամանակահատվածում ՝ քաղաքական թեժ մթնոլորտ ապահովելու համար։ «Դրանից էլ օգտվելու են մեր ներքին թշնամիները․ մենք տեսնում ենք․ թե նրանք ինչպես են ծափահարում այս իրավիճակին»,- հավելեց նա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
