«Այդ ժամանակ ադրբեջանական կողմը չընդունեց Հադրութի դեօկուպացիայի առաջարկը»․ Նիկոլ Փաշինյան
![]() 774 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 11:32 «Շատ է շահարկվել այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո»,- այսօր ԱԺ ամբիոնից խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և ԶՈՒ ԳՇ-ի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի։ Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ընդդիմադիր։ Ավելին, այդ նիստին մասնակցել են ՀՀ նախագահը և Վեհափառ Հայրապետը։ Նույն օրը հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և տեղեկացրել եմ կատարվող իրադրությունների մասին»,- ասաց վարչապետը։ Այնուհետև, համաձայն պայմանավորվածության, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահին։ «ՌԴ նախագահին ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափի վերադարձի պայմանով։ Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը և պահանջում էր, որ Շուշի ներքին տեղահանվածների վերադարձի հետ չկապվի ԱՀ կարգավիճակի ճշգրտումը։ Նաև ակնարկ է եղել, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ՝ գումարած սրան, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ»,- ասաց վարչապետը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
