Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը Փաշինյանի ելույթին
![]() 1044 Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 20:12 Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել են ապրիլի 14-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Տարբեր կայքեր մեջբերումներ են կատարել նրա խոսքից։ Սակայն առավել շատ անդրադարձ եղել է Պուտինին Ֆրանսիայի նախագահ անվանելուն: «Փաշինյանը Պուտինին Ֆրանսիայի նախագահ է անվանել»․ РИА Новости Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ շփոթվել է և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել Ֆրանսիայի նախագահ: Ելույթի ժամանակ Փաշինյանը թվարկել է համաշխարհային առաջնորդների անունները, և այն բանից հետո, երբ նա նշել է Ֆրանսիայի նախագահի անունը, հայտարարել է Վլադիմիր Պուտինի անունը՝ հավելելով «Ֆրանսիայի նախագահ»: Այլ կայքեր ևս անդրադարձել են սրան․ «Փաշինյանը շփոթվել է և Պուտինին անվանել Ֆրանսիայի նախագահ», գրում է РБК-ն։ «Փաշինյանը պատահաբար Պուտինին անվանել է Ֆրանսիայի նախագահ»- Iz.ru «Փաշինյանը Պուտինին Ֆրանսիայի նախագահ է անվանել»-Москва24 «Փաշինյանը վրիպել է և Պուտինին անվանել Ֆրանսիայի նախագահ»- Газета.ru Անդրադարձ է կատարվել նաև Փաշինյանի՝ հրաժարականի մասին հայտարարությանը․ «Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա ապրիլի վերջին»-Тасс Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հրաժարական կտա ապրիլի վերջին 10 օրվա ընթացքում՝ խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: «Փաշինյանը նշել է իր հրաժարականի ժամկետները»-Лента.ru «Վարչապետ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում»- Интерфакс «Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում»- Коммерсанть «Փաշինյանը նշել է հրաժարականի ժամկետները»- Iz.ru. |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
