«Շատերի մոտ հարց է ծագում՝ բա ինչո՞ւ պատերազմի ընթացքում էդ անվտանգային համակարգը չաշխատեց». վարչապետ
![]() 961 Շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ., 14:16 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է, հանդիպում է ունենում համայնքների բնակիչների հետ: «Շատ կարևոր հարց է հնչում, ասում են՝ ինչպե՞ս ենք մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու: Մեր երկրի անվտագության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի վրա: Մենք ՌԴ-ի հետ ունենք միացյալ զորախումբ ու Կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Պայմանագրերի տրամաբանությունը հետևյալի մասին է, որ հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա»,- Ռինդ համայնքում հայտարարել է Փաշինյանը: «Շատերի մոտ հարց է ծագում՝ բա ինչո՞ւ Արցախյան պատերազմի ընթացքում էդ համակարգը չաշխատեց էնպես, ինչպես ժողովուրդը կուզեր: Դրա համար մի պարզ պատճառ կա. ըստ էության, անվտանգային այդ համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որը ՀՀ-ն ինքը 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է»,- հավելել է նա: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
