«Թող ռադ լինեն». հակառուսական ակցիա՝ Բաքվում
![]() 1078 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 20:40 Այսօր Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել են Ժողովրդական շարժման անդամները: Ակցիան նվիրված է եղել Ադրբեջանի խորհրդայնացման հերթական տարելիցին: Հիշեցնենք, որ 1920 թվականի հենց այս օրը XI Կարմիր բանակը խորհրդայնացրեց Ադրբեջանը: Ակցիայի մասնակիցները պահանջել են ռուսական զորքերի դուրսբերում Ադրբեջանից: Մասնակիցները պարզել են հակառուսական պաստառ՝ «Պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերն Ադրբեջանից»: Այս և մյուս պաստառները ոստիկանությունն առգրավել է ու ցուցարարներին հեռացրել դեսպանատան կողքից: «Մենք պահանջում ենք, որ ռուսները դուրս գան Ղարաբաղից, նրանք խաղաղապահներ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները»,- ասել է ցուցարարներից մեկը: «Եթե ռուս զինվորակաները «Իսկանդեր»-ով կրակել են Շուշայի վրա, ապա ինչպես կարող են այդ զինվորականները խաղաղապահներ կոչվել, թող ռադ լինեն»: Ակցիայի կազմակերպիչները նաև տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է, որ ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ: «Այդ զինվորականները Ղարաբաղում խաղաղապահությամբ չեն զբաղվում, այլ անում են այն, ինչ ուզում են: Այդ ամենը հակասում է Ադրբեջանի շահերին, ասվում է հայտարարության տեքստում: Նշենք, որ Ժողովրդական շարժումը հիմնադրվել է 2019 թվականին Ներքին գործերի նախկին նախարար Իսկենդեր Համիդովի կողմից: Նրա անդամներն են մի շարք քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
