«Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում լարվածության պարագծերը շատանում են». Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Տեսանելի և անտեսանելի գործընթացներ են ընթանում մեր շուրջը: Երբ ասում եմ մեր շուրջը, նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը և մեր հարևաններին: Այսօր տեղեկություններ կային ՀԱՊԿ երկու անդամների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին ռազմական բախումների մասին: Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում լարվածության պարագծերը շատանում են: Շատ հասկանալի մարտավարություն է՝ Ռուսաստանի հնարավորությունները և ռեսուրսները հնարավորինս տարալուծելը: Չեմ զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ նման սրացման հետևում թյուրքական ականջներ են կրկին աճում: Կյանքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ռազմավարական շահերի տարածաշրջանում լարվածությունը միայն կաճի: Մեր դաշնակցային հարաբերությունները ենթադրում են, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ և հուսալի գործընկեր, որպեսզի կարողանա կատարել ոչ միայն իր, այլև դաշնակցային պարտավորությունները: Առաջիկա ընտրություններն առաջին հերթին երկրի զարգացման աշխարհաքաղաքական ընտրությունն են:
Հունիսի 20-ին կանցկացվեն դեռևս չնշանակված ընտրությունները: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այլևս նշանակություն չունի, թե ինչ են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները: Բոլորը պատրաստ են մարտի գնալ:
Մտահոգված եմ նրանով, որ գործընթացի շատ մասնակիցներ կմոռանան խոսել Նիկոլի կառավարման աղետալի արդյունքների, 44-օրյա պատերազմի պատճառների և հետևանքների մասին: Չեն խոսելու նոր ծրագրերի մասին, չեն քննարկելու նոր գաղափարներ, այլ կենտրոնանալու են անձերի վարկաբեկման, անցյալը սևացնելու և ապագան մեզանից հեռացնելու վրա:
Ակնհայտ է, որ կայունությունն ու քաղաքական ճգնաժամի լուծումը երկրում, ինչպես նաև վստահությունը որպես դաշնակցի կգան միայն Նիկոլի իշխանությունից հեռանալուն պես: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք կլինենք անընդհատ խառնաշփոթի և հնարավոր քաղաքացիական դիմակայության իրավիճակում, տնտեսական ճգնաժամը կխորանա, միգրացիան կաճի, իսկ անվտանգությունը կթուլանա:
Չկա ուրիշին զիջելու Հայաստան»:

«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
3416:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
4915:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
4415:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
5015:36
«Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում»․ Արա Պողոսյան
4415:30
«Արդյո՞ք նման դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու»․ Շիրազ Խաչատրյան
4315:24
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում (տեսանյութ)
5215:12
«Պաշտպանական կողմը չի ընդունում առաջադրված մեղադրանքը». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
4815:06