«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը մայիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ս․թ․ մայիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։
«Հարգելի այցելուներ, արգելոցի աշխատակազմը սիրով սպասում է Ձեզ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ ապրիլի 28-ի N 445-Ա հրամանի համաձայն, կիրակի օրերին արգելոցի մուտքի տոմսերի վաճառքը կիրականացվի ժամը 13։ 00-ից հետո։
Այսինքն, կիրակի օրերին /առավոտյան/ հավատացյալները անվճար կարող են մուտք գործել արգելոցի տարածք և մասնակցել սուրբ Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցում կատարվող ժամերգությանը։ Այն այցելուները, ովքեր Ամբերդ կգնան ժամը 13։00-ից հետո, պետք է վճարեն մուտքի տոմսի համար։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար տոմսի արժեքը՝ 700, օտարերկրացիների համար՝ 1400, դպրոցական տարիքի երեխաների համար՝ 100, հայերեն լեզվով բացատրության (էքսկուրսիա) տոմսի արժեքը՝ 2000 և օտար լեզվով անցկացվող բացատրության տոմսի արժեքը՝ 4000 ՀՀ դրամ է»,- նշված է հաղորդագրության մեջ։


Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
8400:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
93Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
89Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35907.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42107.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76401.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75001.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75801.11.2026, 21:12